ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թափոնների  մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-789-15.05.2015-ՏՀ-010/0),Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7891-15.05.2015-ՏՀ-010/0) եւ  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ 7892-15.05.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2.         Նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել «Թափոնների մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերությունները` կապված վտանգավոր թափոններ առաջացնողների կողմից թափոնների անձնագրերի, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման  օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվության եւ թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի ներկայացման հետ:

            Նախագծերի փաթեթը կարող է  լուծել դրանով հետապնդվող խնդիրները:

            Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:                                                                         
 

ՀՀ ԱԺ տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի
առաջատար մասնագետ`                                                   Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ

29.05.2015թ.