ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-794-21.05.2015-ԳԿ-010/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7941-21.05.2015-ԳԿ-010/0) Հայաստանի
Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագիծը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության մշակույթի բնագավառում թանգարանային ոլորտը կարգավորող օրենքի ընդունման անհրաժեշտությամբ:
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, թանգարանների ստեղծման, գործունեության, գործունեության դադարեցման, թանգարանային ֆոնդի ձեւավորման, համալրման եւ հաշվառման հետ կապված հարաբերությունները:
3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» առաջարկվող լրացումները պայմանավորված է հավատարմագրված թանգարանների, թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանության կանոնների չկատարման դեպքում պատասխանատվության սահմանման անհրաժեշտությամբ::
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի
գլխավոր մասնագետ` Գ. ՆԱԶԱՐՅԱՆ
17.06.2015թ