«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-798-29.05.2015-ԳԲ-010/0), «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-7981-29.05.2015-ԳԲ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծերի փաթեթի նպատակը գործող օրենքներում առկա հասկացությունների արդիականացումն է, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանն այն լիազորությունների վերապահումը, որոնք դուրս էին մնացել նախկինում գործող «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչվելուց հետո: Այս կապակցությամբ, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ բնապահպանության ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենքներում նման լիազորություններ նախատեսված չեն, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարել ոլորտը կանոնակարգող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» եւ «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում, ինչպես նաեւ ՀՀ հողային օրենսգրքում, որոնցում նախատեսվում է ավելացնել բնապահպանության ոլորտում տեխնիկական պայմանները եւ (կամ) նորմերը ՀՀ կառավարության կողմից սահմանելու իրավասության դրույթ:
Նախագծերի փաթեթը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում եւ կարող է ապահովել դրանով դրված նպատակի իրականացումը:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության սոցիալական փորձաքննության
բաժնի առաջատար մասնագետ՝ Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ
11.06.2015թ.