ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
  
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-801-29.05.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



 ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի պահանջներին: 

Ներկայացված նախագիծը պայմանավորված է մասնավորեցման նպատակով` պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում «Հայփոստ» ՓԲԸ-ի ընդգրկման անհրաժեշտությամբ: Ընկերության մասնավորեցումը, ըստ ՀՀ կառավարության, կնպաստի ՀՀ-ում փոստային կապի ոլորտի զարգացմանը, նոր ներդրումների, ժամանակակից սարքավորումների եւ տեխնիկայի ներդրմանը, ինչպես նաեւ կիրականացնի սոցիալական ծրագրեր աշխատողների համար:

Նախագծի վերաբերյալ դիտություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                                                Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

10.06.2015թ.