«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-802-01.06.2015-ՏՀ-010/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին(փաստաթղթային կոդ՝ Կ-8021-01.06.2015 ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Փաթեթն ուղղված է ապրանքային նշանների գրանցման հետ կապված գործընթացների համար նախատեսված ժամկետների կրճատմանը` ոլորտի կարգավորման եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավման նպատակով, եւ կարող է ապահովել դրանով դրված նպատակի իրականացումը:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի վարիչ` Գ. Կիրակոսյան
17.06.2015թ.