ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 
 
«Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-803-1.06.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված է երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի կարգավորման, սպառողների շահերի պաշտպանության, մրցակցության համար հավասար պայմանների ստեղծման եւ կամայականությունների բացառման անհրաժեշտությամբ:

 3. Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն երկաթուղային տրանսպորտի գործունեությունը, ուղեւորների, բեռնառաքողի եւ բեռ ստացողի հետ ծագած հարաբերությունները:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի 

գլխավոր մասնագետ`                                                                        Գ. ՆԱԶԱՐՅԱՆ 
  
 

24.06.2015թ.