ՏԵՂԵԿԱՆՔ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-820-12.06.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառատեղի կամ վաճառասեղանի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեությունը շրջանառության հարկից տեղափոխել արտոնագրայի վճարների դաշտ, որը հիմնավորվում է այս առեւտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների (հիմնականում` անհատ ձեռնարկատերերի), ոլորտի առանձնահատկություններով եւ փաստաթղթավորված ծախսերի հաշվառման դժվարություններով, ինչպես նաեւ շրջանառության հարկի դաշտում նրանց ստվերային գործելու հնարավորություններով:
Անցում կատարելով արտոնագրային վճարների դաշտ, նախատեսվում է միջին հաշվով պահպանել տվյալ սուբյեկտների հարկային բեռի չափերը` ելնելով ներկայիս իրողություներից:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի վարիչ` Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
18.06.2015թ.