ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-832-1.07.2015-ՏՀ-010/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8321-1.07.2015-ՏՀ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8322-1.07.2015-ՏՀ-010/0), «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8323-1.07.2015-ՏՀ-010/0), «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8324-1.07.2015-ՏՀ-010/0), «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8325-1.07.2015-ՏՀ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8326-1.07.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


  
  

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է. 

գ              անհատական եւ ընդհանուր թույլտվությունները տրամադրել 5 տարի ժամկետով, իսկ հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարուց պակաս լինելու դեպքում՝ պայմանագրի գործողության ժամկետով, մեկանգամյա թույլտվությունների համար սահմանել 1 տարվա գործողության ժամկետ, 

գ              անհատական եւ ընդհանուր թույլտվությունների տրամադրման համար սահմանված պետական տուրքը սահմանել բազային տուրքի 30-ապատիկի չափով` ներկայումս գործող 20 տոկոսի փոխարեն եւ սահմանել թույլտվության կորստի դեպքում դրա կրկնօրինակի ստացման հնարավորություն, որի համար սահմանել պետական տուրք բազային տուրքի 5-ապատիկի չափով, 

գ              դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում (ներկայացված փաստաթղթերի թերի լինելը համարվում է մերժման հիմք) այդ մասին  տեղեկացնել դիմումատուին՝ նրան տալով հնարավորություն 3 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու թերությունները, 

գ              հանել հսկվող ապրանքների արտահանում, հսկվող ապրանքների փոխանցում իրականացնող սուբյեկտների իրականացրած արտահանման եւ (կամ) փոխանցման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման պահանջը՝ այն փոխարինելով սուբյեկտների կողմից համապատասխան փաստաթղթերի 5 տարվա ընթացքում պահպանման պահանջով.  համապատասխան փաստաթղթերը օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելու դեպքում սահմանել տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, 

գ              Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերից ելնելով՝ հսկվող ապրաքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրում իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելուց առաջ ծանուցելու պահանջը դարձնել 25 աշխատանքային օր՝ ներկայիս 15 օրվա փոխարեն եւ պարզեցնել նմանատիպ մյուս կարգավորումները:

Նախագծերի սույն փաթեթի նպատակը «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված կազմակերպական եւ ընթացակարգային հարաբերությունների պարզեցումն ու գործարար միջավայրի բարելավումն է, որի արդյունքում, սակայն, որոշ չափով կբարձրանան թույլտվությունների հետ կապված պետական տուրքի վճարները:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:    
  
  
  
  
  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի  
 տնտեսագիտական վարչության պետ`                                 Ա. ԹԱՄԱԶՅԱՆ    
  
 

07.07.2015թ.