ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-840-20.07.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագիծը պայմանավորված է ձեռնարկատիրության ոլորտի մասնավորապես՝ աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման եւ օգտագործման հետ կապված բիզնես գործնթացները կարգավորող իրավական ակտերի պարզեցման եւ դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունման արդյունքում օրենքից կհանվեն գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչնդոտող դրույթները, կբարելավվեն եւ կպարզեցվեն պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:





ՀՀ Աժ աշխատակազմի

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի 

գլխավոր մասնագետ                                                                            Գ. ՆԱԶԱՐՅԱՆ

31.07.2015թ.