ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ի լրումն 2015 թվականի հուլիսի 20-ի գրության` շրջանառության մեջ դրված «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին» (փաստաթղթային կոդ՝ Կ-839-20.07.2015, 6.11.2015-ՖՎ-010/0), «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8391-20.07.2015, 6.11.2015-ՖՎ-010/0), «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8392-20.07.2015, 6.11.2015-ՖՎ-010/0), «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8393-20.07.2015, 6.11.2015-ՖՎ-010/0), «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8394-20.07.2015, 6.11.2015-ՖՎ-010/0) եւ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8395-20.07.2015, 6.11.2015-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

 Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված եւ ի լրումն 2015 թվականի հուլիսի 20-ի գրության` շրջանառության մեջ դրված «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

  
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթով համապատասխան օրենքներում առաջարկվում է`

գ       ամրագրել «ֆինանսական խումբ» հասկացության սահմանումը, ըստ որի ֆինանսական խումբ է համարվում երկու եւ ավելի փոխկապակցված ֆինանսական կազմակերպությունների եւ վերջիններիս մայր կազմակերպությունների (ոչ ֆինանսական կազմակերպություն) խումբը,

գ       կազմակերպություններին ֆինանսական խումբ որակել (ճանաչել) Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ հիմք ընդունելով ԿԲ կողմից տիրապետվող տեղեկատվությունը կամ կազմակերպությունների լիազոր ներկայացուցչի դիմումը,

գ       ֆինանսական խմբի գործունեությունը կոորդինացնելու նպատակով խմբի առաջարկով, իսկ Օրենքով սահմանված դեպքում՝ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ խմբի անդամ ֆինանսական կազմակերպություններից նշանակել պատասխանատու անձ, որը պատասխանատու պետք է լինի խմբի համար օրենքով սահմանված պահանջների կատարման համար,

գ       սահմանել ֆինանսական խմբի համար հիմնական տնտեսական նորմատիվները, խմբի մակարդակով հաշվետվությունների եւ այլ տեղեկությունների ներկայացման պահանջներ, որոնք պետք է հաստատի Կենտրոնական բանկը:

գ       սահմանել, որ Կենտրոնական բանկը կարող է առաջարկել`

- ֆինանսական խմբի անդամ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձին օտարել այդ մասնակցությունը,

-  ֆինանսական խմբի անդամ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը օտարել այլ կազմակերպության  կանոնադրական կապիտալում իր մասնակցությունը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով այդ մասնակցությունը կարող է ռիսկեր առաջացնել ֆինանսական խմբի համար:

Բացի այդ, առաջարկվում է նաեւ սահմանել ԿԲ նախագահ եւ երկու տեղակալ կառուցվածք (այսինքն` սահմանել ԿԲ նախագահի երկրորդ տեղակալի հաստիք), որի պարագայում, ըստ ՀՀ կառավարության, հնարավոր կդառնա ԿԲ գործադիր մարմնի ներսում ձեւավորել լիարժեք կառավարչական մարմին, որը կիրականացնի գործառնական կառավարում եւ ընթացիկ որոշումների կայացում` Կենտրոնական բանկի խորհրդին թողնելով ի սկզբանե իրեն վերապահված ռազմավարական շրջանակը։

Ընդհանուր առմամբ ներկայացված նախագծերի փաթեթը հետապնդում է ընթացակարգային եւ կազմակերպչական բնույթի խնդիրների լուծման նպատակ եւ համապատասխան կարգավորումների համար կարող է ապահովել անհրաժեշտ օրենսդրական հիմք:

ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտության վարչության պետ`          Ա. Թամազյան  

   

17.11.2015թ.