ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒն
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-841-27.07.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում առանձին կատեգորիայի դեղերի (պատվաստանյութերի, ինսուլինի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի) պարտադիր դրոշմապիտակավորման պահանջը կիրառել միայն  մանրածախ առեւտրի ոլորտում` պայմանավորված դրանց ծավալներով եւ օգտագործման առանձնահատկություններով:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

  
  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի վարիչ                                                              Գ. Կիրակոսյան                                                                                                                                                                                                                     
12.08.2015թ.