«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-844-7.08.2015-ԳԲ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2 Նախագծով նախատեսվում է տոհմանյութի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար սահմանել դրա հավաստագրման կամավոր սկզբունք եւ հավաստագրման տարբերակված ժամկետներ` դրանով իսկ նվազեցնելով այդ սուբյեկտների կողմից կատարվող ծախսերը եւ բարելավելով նման գործունեությամբ զբաղվելու պայմանները:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի գլխավոր մասնագետ Գ. Սաֆարյան
26.08.2015թ.