ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-848-24.08.2015-ԳԲ-010/0) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Ներկայացված նախագիծը պայմանավորված է «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում եւ կաթի ու կաթնամթերքի արտադրության ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության եւ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում առկա հակասությունները շտկելու անհրաժեշտությամբ:
Նախագծի վերաբերյալ դիտություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
11.09.2015