ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-851-16.09.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Լեւոն Դոխոլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծի 1-ին հոդվածով «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի առաջին պարբերության երրորդ նախադասության խմբագրման միջոցով, առաջարկվում է վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստանալու դեպքում, անկախ իրենց ծառայողական պարտականությունները կատարելու վայրից, բոլոր զինծառայողներին իրավունք տալ օգտվելու արտասահմանում բուժում ստանալու հնարավորությունից, եթե այդ բուժումը հնարավոր չէ ստանալ Հայաստանի Հանրապետությունում (ընդ որում` տվյալ դեպքում խոսք է գնում օրենքում ոչ թե լրացում, այլ փոփոխություն կատարելու մասին, ուստի անհրաժեշտ է ճշգրտել Նախագծի վերնագիրը):
Բնակչության սոցիալական ապահովության շրջանակների ընդլայնման առումով Նախագծի ընդումնումը, բնականաբար, կունենա դրական ազդեցություն, սակայն տվյալ հարցն անհրաժեշտ է դիտարկել նաեւ պետական բյուջեի հնարավորությունների տեսանկյունից, քանի որ սոցիալական նման աջակցության ծավալների ընդլայնումը բյուջետային զգալի միջոցներ կարող է պահանջել:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտության վարչության
տնտեսական փորձաքննության
առաջատար մասնագետ Ա. Հարությունյան
02.10.2015թ.