ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 
  
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-864-5.10.2015-ՏՏ-010/0), «Տեղական ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8641-5.10.2015-ՏՏ-010/), «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8642-5.10.2015-ՏՏ-010/), «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Կ-8643-5.10.2015-ՏՏ-010/) եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8644-5.10.2015-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի  վերաբերյալ


  
  

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 
  
 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է համայնքները տարանջատել ինքնուրույն եւ բազմաբնակավայր համայնքների եւ նոր ձեւակերպում է տրվում «բնակավայր» հասկացությանը: Ներդրվում են «Բնակավայրի վարչական ներկայացուցչի» եւ «Վարչական ներկայացուցիչի նստավայրի» ինստիտուտները, «քաղաքապետարան» եւ «գյուղապետարան» հասկացությունները փոխարինվում են «համայնքապետարան» հասկացությամբ, փոփոխվում են խոշորացվող համայնքների վարչական սահմանների նկարագրությունը: Սահմանվում են համայնքների միավորման սկզբունքները, կարգը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները, խոշորացման արդյունքում համայնքներում ձեւավորված համայնքի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոնները զբաղեցնելու կարգը:

Նախագծերի սույն փաթեթը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները: 
  
  
  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական 
վարչության տնտեսական փորձաքննության 
բաժնի առաջատար մասնագետ՝                                                              Ա. Հարությունյան 
  
 

19.10.2015թ.