ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-866-8.10.2015-ՏՀ-010/0) եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-8661-8.10.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ սոցիալական վճարների գանձումը հարկային մարմնի կողմից արդյունավետ իրականացնելու համար անհաժեշտ է համապատասխանացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի դրույթները, վերացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 71-րդ 4-րդ մասի դրույթների եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին հոդվածի, ինչպես նաեւ «Վարչական հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի եւ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 67-69-րդ հոդվածների միջեւ եղած հակասությունները:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական 
վարչության տնտեսական փորձաքննության  
բաժնի առաջատար մասնագետ՝                                                             Ա. Հարությունյան

19.10.2015թ.