ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-869-13.10.2015-ՍՀ-010/0) վերաբերյալ 


Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է հստակեցնել մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն, վերականգնելուն, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելուն եւ վերսկսելուն, չվճարված նպաստի գումարը վճարելուն առնչվող հարաբերությունների իրավակարգավորումները, ինչպես նաեւ վերացնել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում տեղ գտած վրիպակը: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների, նպաստների եւ այլ դրամական վճարների վճարումն իրականացվելու է մեկ միասնական պետական մարմնի կողմից, նախատեսվում է, որ խնամքի նպաստը 2016 թվականի հունվարի 1-ից վճարվելու է սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից:

Նախագիծը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ հստակեցնել նշված իրավակարգավորումները:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական  
վարչության պետ`                                                                          Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

19.10.2015թ.