ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
(փաստաթղթային կոդ՝ Կ- 885-26.10.2015-ՍՀ-010/0) Հայաստանի
Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում, որը պայմանավորված է դատախազների վարձատրության դրույքաչափերի վերանայման անհրաժեշտությամբ: Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատախազների վարձատրության համակարգն անհրաժեշտ է համապատասխանեցնել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքներին:
Նախագծի ընդունման արդյունքում կվերացվի այն անիրավաչափությունը, որը առկա է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի
գլխավոր մասնագետ Գ. ՆԱԶԱՐՅԱՆ
13.11.2015թ.