ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-908-7.12.2015-ՏՏ-010/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9081-7.12.2015-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծերի սույն փաթեթով առաջարկվում է հստակեցնել համայնքներում կատարվելիք քաղաքաշինական գործընթացները: Այդ նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության համայնքներում տարածական պլանավորման փաստաթղթերի լիարժեք բազայի ձեւավորում, մասնավորապես` միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, ինչպես նաեւ տեղական մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի հաստատման համար օրենքով սահմանված վերջնաժամկետի երկարացման միջոցով:
Ակնկալվում է, որ Նախագծերի փաթեթի ընդունումից հետո առաջիկա հինգ տարիների ընթացքում ՀՀ համայնքներում կապահովվի տարածական պլանավորման փաստաթղթերի առկայություն
Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի
առաջատար մասնագետ` Մ.Դալլաքյան
17.12.2015թ.