ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 
 

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-915-10.12.2015-ՏՀ-010/0) եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9151-10.12.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի պահանջներին: 

2. Նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում հարկային եւ մաքսային առանձին հարաբերություններ կարգավորող` գործող իրավական ակտերում փոփոխությունների կատարման անհրաժեշտությամբ: Մասնաորապես, առաջարկվում է ՀՀ համապատասխան օրենքները համապատասխանեցնել ԵՏՄ  շրջանակներում կիրառվող քաղաքականությանը եւ սահմանել, որ.

1. ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքի հիման վրա եւ պետական բյուջե է վճարվում ներմուծելիս` ՀՀ կառավարության սահմանած կարգով, վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին,

2. ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկում է ներմուծողը՝ այդ ապրանքների համար «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազայի (առանց այդ ապրանքների համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարի) հիման վրա, արտացոլելով նույն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտարարագրում, որոնք պետական բյուջե են վճարվում մինչեւ այդ ապրանքները ներմուծելու օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Նախագծերի փաթեթն ունի մշակվածության պատշաճ մակարդակ եւ կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները: 


 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                                            Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

22.12.2015թ.