ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-921-15.12.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վ. Բաղդասարյանի, Տ. Վարդապետյանի,  Հ. Հարությունյանի, Վ. Կարախանյանի, Կ. Աճեմյանի եւ Ա. Մխիթարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է հանել կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու համար ՀՀ Գերագույն Խորհրդի  պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձի համար սահմանված 5 տարված չափանիշը, ինչը պայմանավորված է տվյալ ժամանակահատվածում գործած ընտրական համակարգի առանձնահատկություններով (ընտրություններո երկրորդ փուլ, կրկնակի ընտրություններ): Նախագծի ընդունումը հնարավորություն կտա հիշյալ անձանց եւս օգտվել պետական պաշտոններ զբաղեցրած անձանց համար սահմանված կենսաթոշակի իրավունքից:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:



ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ                                       Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   


23.12.2015թ.