ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-930-30.12.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 


ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի պահանջներին: 

2. Նախագծով առաջարկվում է նվազեցնել վանակատի (օբսիդիանի) յուրաքանչյուր հանքավայրի շահագործման թույլտվության տրամադրման համար սահմանված տարեկան պետական տուրքի դրույքաչափը (ներկայումս գործող բազային տուրքի 10.000-ապատիկի փոխարեն առաջարկվում է սահմանել բազային տուրքի 100-ապատիկի չափով), որը դրական ազդեցություն կունենա գործարար եւ ներդրումային միջավայրի վրա` տնտեսապես շահավետ դարձնելով այս գունագեղ քարի հանքերի շահագործումը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հումքային բազաի ապահովում, տեղական արտադրության զարգացում` նոր աշխատատեղերի ստեղծում, որոշակի կատեգորիայի մարդկանց սոցիալական վիճակի բարելավում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:  
  
  
 


ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                           Ա. ԳԱԼՍՏՅԱՆ 
  
 

25.01.2016թ.