ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-934-12.01.2016-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է կառավարությանը տալ ՀՀ պետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, հետգնման եւ մարման կարգերի հաստատման, իսկ լիազոր մարմնին` պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման եւ ընտրության կարգի սահմանման իրավասությունները: Նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է ներկայումս գործող օրենքում տեղ գտած անկատարությունների վերացման անհրաժեշտությամբ, ինչի հետեւանք է հանդիսանում առայսօր պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի ընտրության չափանիշների բացակայությունը:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի վարիչ Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
25.01.2016թ.