ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-936-14.01.2016-Բ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


  
  

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունն"ր եւ լրացումն"ր կատար"լու մասին» Հայաստանի Հանրապ"տության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները: 
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին: 
2. Ներկայացված Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքով «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքին կատարված այն հղումները, որոնք վերաբերում են օրգանական գյուղատնտեսության ոլորտի արտադրության մեթոդների համապատասխանության հավաստմանը եւ համապատասխանության սերտիֆիկատին, քանի որ ոլորտում գործող կազմակերպությունները ներկայումս չեն կարող հավատարմագրվել Հավատարմագրման  ազգային մարմնի կողմից: Խնդիրը կայանում է նրանում, որ վերջինս չունի օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող ֆիզիկական ու իրավաբանական անձանց  հավատարմագրելու փորձագիտական (տեխնիկական, մասնագիտական) հնարավորություններ, իսկ տվյալ խնդրի լուծման նպատակով էլ նախատեսվում է լիազորել ՀՀ կառավարությանը` սահմանել ճանաչված միջազգային կազմակերպությունների ցանկ, որոնք կարող են հավատարմագրել սերտիֆիկացման մարմիններին: 
Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները կարող են ապահովել նախատեսված նպատակի իրականացումը, սակայն առաջարկում ենք քննարկել նաեւ այն տարբերակը լրացնելու հարցը, ըստ որի` եթե ՀՀ տնտեսվարող սուբյեկտն իր արտադրանքն արտահանում է այնպիսի երկրներ, որտեղ կան նշված սերտիֆիկացման մարմինները եւ ՀՀ տվյալ սուբյեկտը ստացել այդ երկրի սերտիֆիկատը, ապա այդ սուբյեկտն ազատվում է ՀՀ-ում սերտիֆիկացման պարտավորությունից: 
  
  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի  
տնտ"սագիտական վարչության 
սոցիալական փորձաքննության բաժնի  
առաջատար մասնագետ`                                                                                 Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ 
 

01.02.2016թ.