ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ` Պ-943-05.02.2016-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թ. Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի պահանջներին: 

2. Նախագծով առաջարկվում է 2016 թվականի հուլիսի 1-ից վեց ամիսը մեկ անգամ իրականացնել ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում բնակչության պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն: Դրանով ակնկալվում է, որ կկրճատվի սահմանամերձ գյուղերում բնակվող ՀՀ քաղաքացիների հիվանդությունների թիվը, կբարձրանա նրանց աշխատունակությունը` նպաստելով ՀՀ սահմանների էլ ավելի արդյունավետ պահպանմանը:

Սահմանամերձ գյուղերի բնակչության սոցիալական վիճակի բարելավման տեսանկյունից Նախագիծն, անշուշտ, ունի դրական նշանակություն, սակայն այս խնդիրն անհրաժեշտ է դիտարկել նաեւ պետության ֆինանսական հնարավորությունների տեսանկյունից, քանի որ 2016 թվականի պետական բյուջեում այս նպատակի համար գումարներ նախատեսված չեն: 
  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ                                                  Ա. ԳԱԼՍՏՅԱՆ     
 

12.02.2016թ.