ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 
 


Ի լրումն 2016 թվակականի փետրվարի 19-ի գրության` շրջանառության մեջ դրված «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ Պ-951-19.02.2016, 15.03.2016-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ



Ի լրումն 2016 թվականի փետրվարի 19-ի ՀՀ Ազգային ժողովի նախագահի գրությամբ շրջանառության մեջ դրված ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կողմից օրենսդրական կարգով  ներկայացված  «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

 1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության օրենքով նախատեսված տեսակների դեպքում (բացառությամբ մայրության նպաստի դեպքի) վճարումը կատարել ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ամբողջ ժամանակահատվածի համար, այլ ոչ թե երկրորդ աշխատանքային օրվանից:

Նախագծի ընդունումը եւ դրա պրակտիկ կիրառումը կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ սոցիալական պաշտպանության ոլորտի կարգավորման գործում, սակայն պետք է նկատի ունենալ նաեւ այն հանգամանքը, որ առաջարկվող փոփոխությունները որոշ չափով կավելացնեն գործատուների ֆինանսական բեռը, ինչը չի կարող նպաստել բիզնես միջավայրի զարգացմանը, որից ուղղակիորեն կախված է նաեւ սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր խնդիրների լուծումը: 
  
  
  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության   տնտեսական   փորձաքննության                                                                               բաժնի առաջատար մասնագետ՝                                       Ա.  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

12.04.2016թ.