ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (փաստաթղթային կոդ՝ Կ-956-26.02.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է հարկային մարմինների կողմից պետական ոչ առեւտրային կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների կիրառման արդյունք??մ գոյացող գումարներից հարկային մարմնի զարգացման եւ պարգեւատրման ֆոնդի հաշվին մասհանում չկատարել եւ ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական բյուջե: Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեում կձեւավորվեն լրացուցիչ միջոցներ, որոնք կուղղվեն անհրաժեշտ այլ ծրագրերի իրականացմանը:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության սոցիալական փորձաքննության
բաժնի առաջատար մասնագետ` Ն. ԱՌԱՔԵԼՅԱՆ
18.03.2016թ.