ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» (փաստաթղթային կոդ` ?-995-02.05.2016-ՖՎ, ԱՄ, ԱՀ, ԳԿ, ԳԲ, ԵԻ, ՄԻ, ՊԱ, ՊԻ, ՍՀ, ՏՏ, ՏՀ-010/0) վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը» (այսուհետ` հաշվետվություն) ներկայացված է «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան:

Համաձայն հաշվետվության, ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 1167.7 մլրդ. դրամ, ծախսերը` 1409.0 մլրդ. դրամ (ճշտված պլանի կատարողականը` 99.6%), իսկ բյուջեի դեֆիցիտը` 241.3 մլրդ. դրամ:

Սույն հաշվետվության առումով հատկանշական են հետեւյալ տեղեկություններն ու միտումները:

1. 2015 թվականի փաստացի տվյալների ամփոփումը ցույց տվեց, որ տնտեսության զարգացման միտումները նախորդ տարվա համեմատությամբ  դրսեւորել են ավելի դանդաղ աճի տեմպեր (տես աղյուսակ 1-ը), ինչը հիմնականում պայմանավորված է հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումներով, մետաղների միջազգային գների անկմամբ, Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատմամբ, ինչպես նաեւ տնտեսությունում վարկավորման մակարդակի նվազմամբ: Վերոնշյալ զարգացումների պայմաններում 2015 թվականին գրանցվել է 3.0% տնտեսական աճ, որին նպաստել են գյուղատնտեսությունը` 2.1 տոկոսային կետով, արդյունաբերությունը` 1.0 տոկոսային կետով եւ ծառայությունների ճյուղը` 0.8 տոկոսային կետով: Շինարարության ոլորտը բացասաբար է նպաստել տնտեսական աճին` 0.4 տոկոսային կետով: Ընդ որում, արդյունաբերության արտադրանքի ծավալը 2015 թվականին աճել է 5.2%-ով, գյուղատնտեսությունը՝ 11.5%-ով, ծառայությունների ոլորտը` 2.7%-ով, իսկ շինարարության ոլորտում արձանագրվել է 4.0% անկում: 

  
 

  

Աղյուսակ 1. 

Տնտեսության ճյուղերի ավելացված արժեքների նպաստումը ՀՆԱ-ի աճին 2014-2015 թվականներին (տոկոսային կետ)

  
 2014 
 2015 
  
Արդյունաբերություն 
 -0.1 
 1.0 
  
Գյուղատնտեսություն 
 1.4 
 2.1 
  
Շինարարություն 
 -0.5 
 -0.4 
  
Ծառայություններ  
 2.5 
 0.8 
  
Զուտ անուղղակի հարկեր 
 0.2 
 -0.6 
 

2. 2015 թվականին վերջնական սպառումն իրական արտահայտությամբ նվազել է  6.5%-ով: Վերջնական սպառման կառուցվածքում պետական եւ մասնավոր սպառման տեսակարար կշիռները 2015 թվականին կազմել են համապատասխանաբար 15.1% եւ 84.9%, ընդ որում` մասնավոր սպառումը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 7.9%-ով, իսկ   պետական սպառումը աճել է 3.1%-ով: 

Հաշվետու տարում կապիտալ ներդրումներն իրական արտահայտությամբ կրճատվել են 5.1%-ով: Մասնավոր ներդրումները նվազել են 8.9%-ով` պայմանավորված  շինարարության, տնտեսության իրական հատվածի վարկավորման եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների կրճատմամբ: 2015 թվականին արտահանման իրական ծավալները դրամային արտահայտությամբ աճել են 4.9%-ով, իսկ ապրանքների եւ ծառայությունների ներմուծումն իրական արտահայտությամբ նվազել է 16.3%-ով` հիմնականում պայմանավորված բնակչության տնօրինվող եկամտի նվազմամբ եւ տնտեսական ակտիվության ցածր աստիճանով:

3. 2015 թվականին արձանագրված 0.1% 12-ամսյա գնանկումն առավելապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքը եւ ծխախոտ) ապրանքախմբում արձանագրված 3.7% գնանկումով (բացասական նպաստումը գնաճին` 1.8 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների խմբում արձանագրված 3.4% գնաճով (դրական նպաստումը գնաճին` 0.7 տոկոսային կետ) եւ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում արձանագրված 3.2% սակագների հավելաճով (դրական նպաստումը գնաճին` 0.98 տոկոսային կետ): Միջին գնաճը կազմել է 3.7%, որը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գների 3.0% աճով (նպաստումը գնաճին` 1.5 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գների 5.6% աճով (նպաստումը գնաճին` 1.2 տոկոսային կետ) եւ ծառայությունների սակագների 3.0% աճով (նպաստումը գնաճին` 1 տոկոսային կետ):

4. 2015 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդը կրճատվել է եւ կազմել ՀՆԱ-ի 2.6%-ը տոկոսը, նախորդ տարվա ցուցանիշը բարելավելով 4.6 տոկոսային կետով, իսկ ապրանքների գծով արտաքին առեւտրի բացասական մնացորդը նախորդ տարվա համեմատ նվազել է 902 մլն. ԱՄՆ դոլարով եւ կազմել ՀՆԱ-ի 10.9%-ը` նախորդ տարվա 17.7%-ի դիմաց: 

Արտաքին ապրանքաշրջանառությունը 2015 թվականի արդյունքներով կազմել է 4740.9 մլն. ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ նվազելով 20.6%-ով: Հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել դոլարային արտահայտությամբ արտահանման եւ ներմուծման ծավալների նվազում. արտահանումը նվազել է 3.9%-ով` կազմելով 1486.9 մլն. ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 26.5%-ով եւ կազմել է 3254 մլն. ԱՄՆ դոլար:

Ներմուծման ծավալները կտրուկ կրճատվել են, ընդ որում` ներմուծման անկումը տեղի է ունեցել գրեթե բոլոր ապրանքախմբերի գծով: 2015 թվականին ներմուծման նվազումը հիմնականում պայմանավորվել է արտահանման խնդիրներով եւ ներքին պահանջարկի կրճատմամբ: Մասնավորապես` նվազման 4.2 տոկոսային կետը պայմանավորվել է «Թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրեր», 4.8 տոկոսային կետը` «Հանքահումքային արտադրանք», իսկ համապատասխանաբար 3.9 եւ 3.4 տոկոսային կետերը` «Մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ» եւ «Վերգետնյա օդային եւ ջրային տրանսպորտի միջոցներ» ապրանքախմբերով:

Արտահանման կրճատումը հիմնականում պայմանավորվել է արտաքին պահանջարկի նվազմամբ, ինչպես նաեւ մետաղների միջազգային գների նվազման եւ դրամի իրական արժեւորման հետեւանքով արտահանվող ապրանքների մրցունակության անկմամբ: 2015 թվականի արդյունքներով արտահանման անկմանը (3.9%) նշանակալի նպաստում են ունեցել «Ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր» (4.7 տոկոսային կետ) եւ «Պատրաստի սննդի արտադրանք» (2.0 տոկոսային կետ) ապրանքախմբերը` կրելով հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների ազդեցությունը: Արտահանման անկմանը հակազդել են հիմնականում «Հանքահումքային արտադրանք» (5 տոկոսային կետ) եւ «Մանածագործական իրեր» (2 տոկոսային կետ) ապրանքախմբերը:

Նորմալացված առեւտրային հաշվեկշիռը (որը հաշվարկվում է որպես առեւտրային հաշվեկշռի եւ ապրանքաշրջանառության հարաբերակցություն եւ ցույց է տալիս, թե միավոր արտաքին ապրանքաշրջանառության մեջ որքան զուտ արտահանված ապրանք կա) 2015 թվականին կազմել է -0.37, նախորդ տարվա -0.48-ի դիմաց:

2015 թվականին ներմուծման ծածկման գործակիցը նախորդ տարվա համեմատ աճել է 11.4 տոկոսային կետով, իսկ արտահանման հաշվին ֆինանսավորվել է ներմուծման 72.1%-ը:

5. 2015 թվականի տարեվերջին դրամի փոխարժեքը կազմել է 482.9 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց, որը նախորդ տարվա դեկտեմբերին ձեւավորված միջին փոխարժեքի (463.5) նկատմամբ արժեզրկվել է 4%-ով: Իսկ տարվա միջին փոխարժեքը կազմել է 477.9 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց (2014 թվականին` 415.9): Նախորդ տարվա միջինի նկատմամբ գրանցվել է ԱՄՆ դոլարի համեմատ դրամի անվանական արժեքի 13% արժեզրկում` 2014 թվականի 1.5%-ի դիմաց: Ըստ էության, փոխարժեքի նման վարքագիծը հետեւանք է եղել  համաշխարհային տնտեսության եւ տարածաշրջանային զարգացումների: 

2015 թվականին եվրոյի նկատմամբ ՀՀ դրամը արժեվորվել է 4.05%-ով, իսկ ռուբլու նկատմամբ` 39.2%-ով: 

Անվանական արդյունավետ փոխարժեքը, այսինքն` ՀՀ ազգային արժույթը ոչ միայն դոլարի, այլեւ արտաքին առեւտրի տեսանկյունից առավել կարեւոր մի քանի արժույթներից բաղկացած «զամբյուղի» նկատմամբ, 2015 թվականին նախորդ տարվա նկատմամբ արժեւորվել է 10.6%-ով, ինչը նշանակում է, որ ՀՀ դրամն արժեւորվել է հիմնական արժույթների միավորված արժեքի համեմատ:

6. 2015 թվականին պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 23.14%-ը` նախորդ տարվա 23.64%-ի դիմաց, իսկ հարկային եկամուտները` ՀՆԱ-ի 21.2%-ը` նախորդ տարվա 22%-ի դիմաց: 2014 թվականի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 2%, իսկ հարկային եկամուտներինը` 0.4%:

ՀՀ պետական բյուջեի ծախսերի մասով, 2015 թվականի արդյունքներով, ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը դրսեւորել է աճի միտումներ եւ կազմել 27.9% նախորդ տարվա 25.5%-ի դմաց: 

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը  2015 թվականին կազմել է ՀՆԱ-ի 4.8%-ը` նախորդ տարվա 1.9%-ի դիմաց: 2015 թվականին արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 41.4% նախորդ տարվա 37.1%-ի դիմաց:

ՀՀ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

7. ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով, ելնելով 4.1% տնտեսական աճի կանխատեսումից, ծրագրվել էր ստանալ 1191.5 մլրդ. դրամ եկամուտներ, որից 1165.8 մլրդ. դրամը` ներքին աղբյուրների, 25.6 մլրդ. դրամը` արտաքին պաշտոնական դրամաշնորհների հաշվին (տես աղյուսակ 2-ը): 

Աղյուսակ 2

ՀՀ Պետական բյուջեի եկամուտները 2010-2015 թվականներին (մլն դրամ)

  2010 
 2011 
 2012 
 2013 
 2014 
  

2015 
  
 Ընդամենը պետական բյուջեի եկամուտները 
 780 439.4 
 880 851.0 
 946 193.4 
 1 071 370.6 
 1 144 762.7 
  

1167744.0 
  
 ??? ?????? 
        
  
1. 
 ?????? ? ??????? 
 699 434.9 
 777 409.7 
 878 381.4 
 1 000 931.4 
 1 064 118.4 
  

1067900.0 
  
 ??? ?????? 
        
  
 ????????? ?????? ???? 
 301 724.5 
 328 482.8 
 369 661.6 
 401 884.7 
 440 361.4 
  

423900.0 
  
 ??????????? 
 77 813.8 
 97 842.3 
 118 653.4 
 124 597.8 
 103 597.4 
 103700.0 
  
 ?????????? 
 73 939.8 
 81 210.6 
 91 667.3 
 5 795.0 
 171.5 
 - 
  
 ????????? ???? 
 48 140.5 
 39 404.5 
 49 323.8 
 52 097.7 
 50 560.6 
 49000.0 
  
 ?????????? 
 29 366.7 
 36 289.4 
 43 040.1 
 46 320.2 
 48 397.1 
 61500.0 
  
 ???????????? ??????? 
 21 976.4 
 20 741.8 
 14 859.7 
 11 041.1 
 4 859.1 
  

3100.0 
  
 ????????????? ? ????????????? ??????? 
 9 102.5 
 12 199.7 
 26 133.1 
 35 065.2 
 35 177.5 
  

31300.0 
  
 ????????????? ???? 
 - 
 - 
 - 
 13 397.4 
 15 638.6 
  

11900.0 
  
 ????????? ???? 
 - 
 - 
 - 
 251 068.1 
 289 171.8 
 311700.0 
  
 ??? ???????? ?????????? 
 12 038.3 
 15 463.5 
 12 202.3 
 14 850.2 
 24 706.3 
  

28600.0 
  
 ??????? ??????? 
 20 034.6 
 22 367.0 
 23 826.0 
 27 287.4 
 39 281.8 
  

32400.0 
  
 ???????? ?????????? ???????????? ??????? 
 105 335.9 
 123 449.6 
 129 058.6 
 17 631.7 
 12 213.9 
  

- 
  
2. 
 ??? ?????????? 
 50 415.7 
 44 025.3 
 49 137.3 
 57 165.5 
 63 393.9 
  

70000.0 
  
3. 
 ?????????? ????????????? 
 30 588.8 
 59 416.0 
 18 674.6 
 13 273.7 
 17 250.4 
  

29900.0 
 

«ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի եւ 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային եւ փաստացի ցուցանիշներում ներառվել են նաեւ ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաեւ առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Նշված միջոցները ներառյալ, ինչպես նաեւ հաշվի առնելով կառավարության լիազորությունների շրջանակներում կատարված մյուս փոփոխությունները` ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 57.2 մլրդ. դրամով (4.8%-ով) եւ կազմել 1248.6 մլրդ. դրամ, որից 1210.5 մլրդ. դրամը` ներքին աղբյուրների, 38.2մլրդ. դրամը` պաշտոնական դրամաշնորհների գծով: 

2015 թվականին փաստացի եկամուտները կազմել են շուրջ 1167.7 մլրդ. դրամ, որոնք նախորդ տարվա փաստացի ցուցանիշը գերազանցել են 23 մլրդ. դրամով կամ 2%-ով, իսկ ծրագրային ցուցանիշը կատարվել է 93.5%-ով: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի տարեկան ծրագիրը կատարվել է 93.6%-ով, այլ եկամուտները` 100.2%-ով, իսկ պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմել է 78.3%: 

Նշենք, որ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 36.1 մլրդ. դրամ կամ նախատեսվածի 100.1%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների` պետական բյուջեի եկամուտները կազմել են 1131.6 մլրդ. դրամ` ապահովելով 93.3% կատարողական: 

Հաշվետու տարում ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերակցությունը կազմել է 23.14%, որը 0.5 տոկոսային կետով զիջել է նախորդ տարվա ցուցանիշը: 2014 թվականի համեմատ պետական բյուջեի եկամուտների 2%-ով աճը գերազանցապես պայմանավորված է եղել պաշտոնական դրամաշնորհների եւ այլ եկամուտների համապատասխանաբար 73.3% (12.6 մլրդ. դրամ) եւ 10.4% (6.6 մլրդ. դրամ) աճով: Հարկային եկամուտներն ավելացել են 1%-ով կամ 10.6 մլրդ. դրամով, իսկ պետական տուրքերը նվազել են 17.5%-ով կամ 6.9 մլրդ դրամով: Արդյունքում, 2014 թվականի համեմատ, 2015 թվականին պետական բյուջեի եկամուտներում 1.1 տոկոսային կետով ավելացել է պաշտոնական դրամաշնորհների,  0.5 տոկոսային կետով` այլ եկամուտների տեսակարար կշիռը, իսկ  հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով այն նվազել է 1.6 տոկոսային կետով:

8. Պետական բյուջեի եկամուտների 91.4%-ն ապահովվել է հարկային եկամուտների եւ  պետական տուրքերի հաշվին, որոնք կազմել են շուրջ 1067.9 մլրդ. դրամ եւ 93.6%-ով կատարել կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված տարեկան ծրագիրը: Նշված գումարից շուրջ 1035.5 մլրդ. դրամը կազմել են հարկային եկամուտները, իսկ 32.4 մլրդ. դրամը` պետական տուրքերը: 

2014 թվականի համեմատ հարկային եկամուտները եւ պետական տուրքերն աճել են 0.4%-ով կամ 3.8 մլրդ. դրամով: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտներն աճել են 1%-ով կամ ավելի քան 10.6 մլրդ. դրամով, մինչդեռ պետական տուրքերը նվազել են 17.5%-ով կամ շուրջ 6.9 մլրդ. դրամով: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի աճը ձեւավորվել է եկամտային հարկի, մաքսատուրքի, նպատակային սոցիալական վճարների, շահութահարկի գծով մուտքերի աճի ու ավելացված արժեքի հարկի, պետական տուրքի, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների, շրջանառության հարկի, այլ հարկային եկամուտների, հաստատագրված վճարների եւ ակցիզային հարկի գծով մուտքերի նվազման արդյունքում: 

2015 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հարաբերակցության ցուցանիշը կազմել է 21.2%` 0.8 տոկոսային կետով զիջելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հարկային սահունության գործակիցը 2015 թվականին կազմել է 0.1 (ՀՆԱ-ի աճի յուրաքանչյուր տոկոսային կետին բաժին է ընկել հարկերի 0.1 տոկոսային կետով աճ)` 2014 թվականի 1.0-ի դիմաց:

9. 2015 թվականին հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 39.7%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է շուրջ 423.9 մլրդ. դրամ: Նշված գումարից 191 մլրդ. դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 232.9 մլրդ. դրամը՝ ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: Նախորդ տարվա համեմատ պետական բյուջե մուտքագրված ԱԱՀ-ն նվազել է 3.7%-ով կամ 16.4 մլրդ. դրամով ինչի պատճառներ են հանդիսացել ներմուծման ծավալների անկումը, ՀՆԱ-ի մեջ հարկունակ ճյուղերի տեսակարար կշռի նվազումը եւ կատարված օրենսդրական փոփոխությունները: 

ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 4.6%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 49 մլրդ. դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 30.6 մլրդ. դրամ, իսկ հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 18.4 մլրդ. դրամ: 2014 թվականի համեմատ ակցիզային հարկի մուտքերը նվազել են 3.1%-ով կամ 1.6 մլրդ. դրամով: Ընդ որում, ներմուծվող ապրանքների գծով մուտքերում արձանագրվել է 5.2% անկում, իսկ տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերն աճել են 0.5%-ով: Մասնավորապես, անկում է գրանցվել ՀՀ ներմուծվող շարժիչային յուղերի, դիզելային վառելիքի, ՀՀ ներմուծվող եւ ՀՀ-ում արտադրվող որոշ ալկոհոլային խմիչքների համար վճարված  ակցիզային հարկի գծով: Միեւնույն ժամանակ, զգալի աճ է արձանագրվել ներմուծվող ծխախոտի համար վճարված ակցիզային հարկի գծով? 18.6% կամ 1.7 մլրդ. դրամ:

2015 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 9.7%-ն ապահովվել է շահութահարկի  հաշվին` կազմելով շուրջ 103.7 մլրդ. դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 0.1%-ով կամ 62.5 մլն. դրամով: Շահութահարկի աճի տեմպերի դանդաղումը հիմնականում պայմանավորված է եղել ՀՆԱ-ի կառուցվածքում շահութահարկի հաշվարկման բազա հանդիսացող տնտեսության ճյուղերում արձանագրված անկման միտումներով:

Հաշվետու տարում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 311.7 մլրդ. դրամ եկամտային հարկ, ապահովելով հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 29.2%ը: Նախորդ տարվա համեմատ մուտքերի աճը կազմել է 7.8% կամ 22.5 մլրդ. դրամ: Նման պատկերը հիմնականում հետեւանք է 2014 թվականի հուլիսի 1-ից պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերի բարձրացման:

Պետական բյուջե մուտքագրված մաքսատուրքը կազմել է ավելի քան 61.5 մլրդ. դրամ` ապահովելով հարկերի եւ տուրքերի 5.8%-ը: Նախորդ տարվա համեմատ մաքսատուրքի գծով բյուջետային մուտքերն աճել են 27%-ով կամ շուրջ 13.1 մլրդ. դրամով, ինչը պայմանավորված է եղել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության արդյունքում անդամ երկրներին համամասնորեն տրվող մաքսատուրքի գումարների հաշվեգրմամբ: 

2015 թվականին շրջանառության հարկի գծով ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 11.9 մլրդ. դրամ (կազմելով հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 1.1%-ը), որը 24.2%-ով կամ 3.8 մլրդ. դրամով զիջել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացված մուտքերի նվազմամբ: Շրջանառության հարկի գումարից 6.1 մլրդ. դրամը մուտքագրվել է առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից, 1.2 մլրդ. դրամը` արտադրական գործունեությունից, 711 մլն. դրամը` ռեզիդենտների կողմից ստացվող պասիվ եկամուտներից, 234.9 մլն. դրամը` նոտարական գործունեությունից եւ 3.6 մլրդ. դրամը` գործունեության այլ տեսակներից: Շրջանառության հարկի նվազումը հիմնականում պայմանավորված է եղել նաեւ օրենսդրական փոփոխություններով:

2015 թվականին պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 3.1 մլրդ. դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 0.3%-ը: Հաշվետու տարում հաստատագրված վճարները նախորդ տարվա համեմատ նվազել են 36.1%-ով, ինչը պայմանավորված է գործունեության որոշ տեսակների հարկման ընդհանուր դաշտ տեղափոխմամբ:

2015 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 31.3 մլրդ. դրամ բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի եւ տուրքերի 2.9%-ը: Նշված գումարից 8.6 մլրդ. դրամը կազմել են բնապահպանական վճարները, 22.7 մլրդ. դրամը` բնօգտագործման վճարները: Նախորդ տարվա համեմատ բնապահպանական եւ բնօգտագործման վճարները նվազել են 11.1%-ով կամ 3.9 մլրդ. դրամով, որը հիմնականում պայմանավորված է այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու, ՀՀ ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների, օգտակար հանածոների արդյունահանման եւ ՀՀ-ում իրացվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող վճարների գծով մուտքերի համապատասխանաբար` 35.4%-ով, 28%-ով, 35.5%-ով եւ 25.6%-ով նվազմամբ: 

Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 28.6 մլրդ. դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի եւ տուրքերի 2.7%-ը: Մասնավորապես` 6.6 մլրդ. դրամ են կազմել արտոնագրային վճարները, 3.6 մլրդ. դրամ` ճանապարհային վճարները, 742.1 մլն. դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 5.4 մլրդ. դրամ` ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները, 10.9 մլրդ. դրամ` նպատակային սոցիալական վճարները եւ 2.2 մլրդ. դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա համեմատ այլ հարկերը նվազել են 11.3%-ով կամ 3.7 մլրդ. դրամով:

10. 2015 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 32.4 մլրդ. դրամ պետական տուրքեր` 6.7%-ով գերազանցելով ծրագրային ցուցանիշը: Ընդ որում, պետական տուրքի բոլոր տեսակներն ամբողջությամբ ապահովել կամ գերազանցել են ծրագրային ցուցանիշները:

11. 2015 թվականին արտաքին աղբյուրներից տրամադրվել են շուրջ 29.9 մլրդ. դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով տարեկան ճշտված ծրագրի 78.3%-ը, այսինքն` կանխատեսվածից պակաս է ստացվել շուրջ 8.3 մլրդ. դրամ: Շեղումը մեծ մասամբ առաջացել է նպատակային ծրագրերի կատարման աստիճանով պայմանավորված` դրամաշնորհային միջոցները չստանալու կամ նախատեսվածից պակաս ստանալու հանգամանքով, որոնց շրջանակներում ստացվել է կանխատեսված գումարի 88.3%-ը` 24.7 մլրդ. դրամ: Նախորդ տարվա համեմատ պաշտոնական դրամաշնորհներից պետական բյուջեի մուտքերն աճել են 73.3%-ով կամ 12.6 մլրդ. դրամով:

12. 2015 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 70. մլրդ. դրամ այլ եկամուտներ, որը կազմում է բյուջեի եկամուտների 6%-ը` նախորդ տարվա 5.5%-ի դիմաց: Այլ եկամուտների կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված ծրագրով սահմանված ցուցանիշն ապահովվել է 100.2%-ով:

ՀՀ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ

13. ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1,305.6 մլրդ. դրամ ծախսերի կատարում (տես աղյուսակ 3-ը): Տարվա ընթացքում, հաշվի առնելով «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի եւ 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով, պետական բյուջեի ծրագրային եւ փաստացի ցուցանիշներում ներառվել են նաեւ ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաեւ առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Նշված միջոցները, ինչպես նաեւ պետական բյուջեում փոփոխություններ կատարելու վերաբերյալ` օրենքով ՀՀ կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունները ներառյալ` ՀՀ պետական բյուջեի ծախսերի ծրագիրը կազմել է շուրջ 1,415.2 մլրդ. դրամ` ավելանալով 109.6 մլրդ. դրամով (8.4%-ով): Վերջինիս դիմաց փաստացի ծախսերը կազմել են 1,409.0 մլրդ. դրամ` ապահովելով պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական եւ ծրագրի 99.6% կատարողական: 

Պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին 2015 թվականին կատարվել են 37.2 մլրդ. դրամի ծախսեր` կազմելով ծրագրի 97.4%-ը: 2015 թվականին նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ի անվանական մեծության 4.2% աճի պայմաններում ՀՀ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 14.1%-ով, ինչը հանգեցրել է ՀՆԱ-ի նկատմամբ ծախսերի հարաբերակցության աճին. այն կազմել է 27.9%` 2014 թվականի 26.5%-ի դիմաց:

14. ՀՀ 2015 թվականի պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը տրամադրվել է 1.238.9 մլրդ. դրամ, որը կազմում է տարեկան ծրագրի 99.6%-ը: Հաշվետու տարում ընթացիկ ծախսերի 11.4%-ը` շուրջ 141.0 մլրդ. դրամ, տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը: Նշված ծախսերի գծով օգտագործվել է տարեկան նախատեսված միջոցների 99%-ը: Նախորդ տարվա համեմատ աշխատանքի վարձատրության ծախսերն ավելացել են 18.8%-ով, պայմանավորված պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի բարձրացմամբ:

Աղյուսակ 3

ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման 2012-2015 թվականներին (մլն. դրամ)

 2010 
 2011 
 2012 
 2013 
 2014 
 2015 
  
???????? ?????? 
 954 316.5 
 986 509.2 
 1 006 102.2 
 1 142 890.4 
 1 235 053.4 
 1408996.5 
  
??? ?????? 
        
  
0.1 ????????? ??????? ???????? ??????????????? 
 143 280.5 
 154 107.9 
 160 488.8 
 188 135.7 
 217 276.1 
  

281397.0 
  
0.2 ?????????????? 
 147 555.9 
 145 491.0 
 152 766.8 
 182 019.0 
 190 440.9 
 198527.6 
  
0.3 ??????????? ????,?????????????? ? ??????? ??????????????? 
 67 443.1 
 72 517.1 
 76 668.6 
 91 399.6 
 104 793.0 
  

122024.7 
  
0.4 ????????? ????????????????? 
 112 451.7 
 83 955.7 
 71 086.7 
 128 316.1 
 83 253.8 
  

109825.6 
  
0.5 ?????? ????????? ?????????????? 
 4 926.1 
 6 630.4 
 7 032.2 
 4 601.1 
 4 672.7 
  

5651.1 
  
0.6 ???????????? ?????????????? ? ???????? ???????????? 
 42 817.9 
 43 848.5 
 14 303.5 
 21 727.7 
 31 296.2 
  

39214.5 
  
0.7 ???????????????? 
 56 130.8 
 63 312.4 
 64 498.9 
 64 355.3 
 76 645.4 
 86079.4 
  
0.8 ???????,???????? ? ???? 
 16 102.6 
 17 581.4 
 22 821.8 
 18 644.3 
 21 395.7 
  

30389.7 
  
0.9 ?????????? 
 97 790.1 
 106 085.0 
 102 783.5 
 103 094.7 
 115 806.0 
 122279.9 
  
10. ?????????? ?????????????? 
 244 168.5 
 256 176.3 
 291 731.6 
 297 379.6 
 342 469.5 
  

383703.4 
  
11. ???????? ?????????? ??????? ??????????? ?????? 
 21 649.4 
 36 803.5 
 41 919.8 
 43 217.3 
 47 004.1 
  

29903.3 
 

15. 2015 թվականին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 170.1 մլրդ. դրամ կամ ընդհանուր ծախսերի 12.1%-ը եւ տարեկան ծրագրի 99.5%-ը: 2014 թվականի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշն աճել է 27.2%-ով, ընդ որում` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն աճել են 26.0%-ով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը՝ 27.5%-ով:

2015 թվականին ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 172.2 մլրդ. դրամ, որից 128.0 մլրդ. դրամը` նախատեսվածի 116.9%-ը, օգտագործվել է շենքերի եւ շինությունների ձեռքբերման, շինարարության եւ կապիտալ վերանորոգման, 36.8 մլրդ. դրամը՝ նախատեսվածի 67.1%-ը, մեքենաների եւ սարքավորումների ձեռքբերման, պահպանման եւ հիմնանորոգման, 7.3 մլրդ. դրամը` նախատեսվածի 85.3%-ը, այլ հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով: 2014 թվականի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն աճել են 35.5 մլրդ. դրամով` հիմնականում պայմանավորված մեքենաների եւ սարքավորումների ձեռքբերման, պահպանման եւ հիմնանորոգման  ծախսերի աճով: 

16. ՀՀ 2015 թվականին պետական բյուջեից 281.4 մլրդ. դրամ է տրամադրվել ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ծախսերին` ապահովելով ծրագրի 98.6% կատարողական: 2014 թվականի համեմատ ոլորտի ծախսերն աճել են 29.5%-ով կամ 64.1 մլրդ դրամով: Աճի հիմնական մասը բաժին է ընկնում ավելացված արժեքի հարկի վերադարձի, պետական պարտքի սպասարկման, արտաքին աջակցությամբ իրականացվող որոշ ծրագրերի եւ համայնքների բյուջեներին տրամադրվող տրանսֆերտների գծով ծախսերին:

«Օրենսդիր եւ գործադիր մարմիններ, պետական կառավարում» դասի ծախսերը հաշվետու տարում կազմել են շուրջ 23 մլրդ. դրամ՝ ապահովելով նախատեսված ծախսերի 98.7%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 29.7%-ով` հիմնականում պայմանավորված օրենսդիր եւ գործադիր մարմինների պահպանման ծախսերի աճով:

2015 թվականին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման համար նախատեսված միջոցներն օգտագործվել են գրեթե ամբողջությամբ` կազմելով շուրջ 4.4 մլրդ. դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 21.7%-ով, պայմանավորված աշխատանքի վարձատրության ծախսերի աճով: 

Հաշվետու տարում ՀՀ վերահսկիչ պալատի պահպանմանը հատկացվել է 914.7 մլն. դրամ` կազմելով ծրագրի 95.3%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերը նվազել են 2.2%-ով` կատարված տնտեսումների արդյունքում: 

Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների պահպանմանը տրամադրվել է 10.6 մլրդ. դրամ` կազմելով ծրագրի 99%-ը: Հատկացված միջոցներով իրականացվել է ՀՀ Նախագահի եւ կառավարության աշխատակազմերի, ինպես նաեւ մարզպետարանների պահպանումը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 20.6%-ով` հիմնականում պայմանավորված աշխատանքի վարձատրության աճով:

Հաշվետու տարվա ընթացքում 1.1 մլրդ. դրամի սուբվենցիա է հատկացվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի պահպանմանը, որը 27.3%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը` պայմանավորված էլեկտրաէներգիայի սակագնի աճով:

ՀՀ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ

17. ՀՀ 2015 թվականի պետական բյուջեն կատարվել է 241.3 մլրդ. դրամ պակասուրդով` 44.9%-ով գերազանցելով  ճշտված ծրագիրը (տես աղյուսակ 4-ը): 

Աղյուսակ 4.

ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները 2010-2015 թվականներին (մլն. դրամ)

  2010 
 2011 
 2012 
 2013 
 2014 
  

2015 
  
 ????????? (-) ????????? (+) 
 173877.1 
 105658.2 
 59908.8 
 71519.9 
 90290.7 
  

241252.4 
  
  
 ?????? ?????????? 
 17402.6 
 65909.6 
 5850.3 
 -10931.9 
 69954.1 
 11.200.0 
  
  
 ??????? ?????????? 
 66474.5 
 39748.6 
 54058.6 
 82451.7 
 20336.6 
 23000.0 
 

Շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին վարկերի գծով նախատեսվածից ավել ստանալու հանգամանքով:  Նշենք, որ 2014 թվականի համեմատ պակասուրդի մեծությունն աճել է 2.7 անգամ: Պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը  2015 թվականին կազմել է 4.8 տոկոս` 2014 թվականի 1.9 տոկոսի դիմաց: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ զգալիորեն փոխվել է պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքը: Եթե 2014 թվականին ներքին եւ արտաքին աղբյուրների հաշվին ֆինանսավորվել էր պակասուրդի համապատասխանաբար 77.5 եւ 22.5 տոկոսը, ապա 2015 թվականին նշված ցուցանիշները կազմել են 4.7 եւ 95.3 տոկոս:

Հաշվետու տարվա ընթացքում պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են շուրջ 11.2 մլրդ. դրամ` նախատեսված 4.0 մլրդ. դրամի եւ նախորդ տարվա 70 մլրդ. դրամի դիմաց:

2015 թվականին պետական բյուջեի պակասուրդն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվել է 230 մլրդ. դրամով` գերազանցելով ծրագրված ցուցանիշը 41.6%-ով: Տարվա ընթացքում արտաքին աղբյուրներից ստացվել են 190.9 մլրդ. դրամի վարկային միջոցներ` ծրագրված 165.5%-ը: Նշված գումարից 106.8 մլրդ. դրամը ստացվել է նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում` նախատեսված 82.9 մլրդ. դրամի դիմաց: 

Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 23 մլրդ. դրամ: 

18. 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 2,088.5 մլրդ. դրամ (4,317.3 մլն. ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 41.4%-ը` 2014 թվականի 1,797.9 մլրդ. դրամի (3,785.2 մլն. ԱՄՆ դոլարի) եւ 37.1%-ի դիմաց (տես աղյուսակ 5-ը):

Աղյուսակ 5

ՀՀ Արտաքին պարտքը 2012-2015 թվականներին (տարեվերջի դրությամբ)

 2012 
 2013 
 2014 
 2015 
   
  
 մլն

ԱՄՆ դոլար 
 մլրդ դրամ 
 մլն

ԱՄՆ դոլար 
 մլրդ դրամ 
 մլն 

ԱՄՆ դոլար 
 մլրդ դրամ 
 մլն 

ԱՄՆ դոլար 
 մլրդ դրամ 
  
Արտաքին պարտք, ընդամենը 
 3 739.090

1 509.022 
 3 899.063 
 1 581.616 
 3 785.2 
 1 797.860 
  

4.317.300 
  

2.088.500 
  
այդ թվում 
         
   
  
ՀՀ կառավարության պարտք 
 3 144.476 
 1 269.048 
 3 390.794 
 1 375.442 
 3 345.255 
 1 588.895 
  

3.841.000 
  

1.858.100 
  
ՀՀ ԿԲ պարտք 
 594.614 
 239.974 
 508.269 
 206.174 
 439.953 
 208.965 
  

476.300 
  

230.400 
  
          

Պարտքի հիմնական մասը` 3,841.0 մլն. ԱՄՆ դոլարը, ՀՀ կառավարության պարտավորություններն են, 476.3 մլն. ԱՄՆ դոլարը` Կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները: Հաշվետու տարում ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է 391.1 մլն. ԱՄՆ դոլար, որից 355.9 մլն. ԱՄՆ դոլարը` կառավարության եւ 35.2 մլն. դոլարը` ԿԲ պարտավորությունների գծով:

Արտահանման նկատմամբ արտաքին պետական պարտքի սպասարկման հարաբերակցությունը կազմել է 12.5%, նախորդ տարվա 8.0%-ի դիմաց, իսկ պետական բյուջեի եկամուտների նկատմամբ՝ 16.0%, նախորդ տարվա 9.7 %-ի դիմաց: 

2015 թվականի վերջի դրությամբ արտաքին պետական պարտքի զուտ ներկա արժեքի ցուցանիշն (ԶՆԱ) աճել է` 2014 թվականի 2981.4 մլն. ԱՄՆ դոլարի դիմաց կազմելով 3605.3 մլն. ԱՄՆ դոլար, աճել է նաեւ ԶՆԱ/ՀՆԱ հարաբերակցությունը` 2014 թվականի 25.6%-ի դիմաց կազմելով 34.1%, ինչպես նաեւ ԶՆԱ/արտահանում ցուցանիշը` 2014 թվականի 89.8%-ից հասնելով 114.8%-ի:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության պետ`                                    Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                            Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   


23.05.2016թ.