ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ի լրումն 2016 թվականի հունիսի 6-ի գրության` շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1016-06.06.2016, 09.06.2016-ՏՏ-010/0) եւ «Տեղական ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ` Կ-10161-06.06.2016, 09.06.2016-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի  վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը չի համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի» մասնավորապես` դրա 4-րդ մասի «բ», «գ» եւ «դ» կետերի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է ՀՀ Արագածոտնի մարզի, ՀՀ Արարատի մարզի, ՀՀ Շիրակի մարզի, ՀՀ Սյունիքի մարզի, ՀՀ Վայոց Ձորի մարզի որոշ համայնքների միավորման միջոցով ձեւավորել համայնքային փնջեր եւ որոշ համայնքներում վերանայել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամկետը, ինչպես նաեւ այդ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման կարգը:  Նախագծի ընդունման դեպքում կապահովվի համայնքների խոշորացման գործընթացի իրավական հիմքերը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: 
  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական   
վարչության տնտեսական փորձաքննության      
 բաժնի առաջատար մասնագետ՝                                                      Ա. Հարությունյան 
 

15.06.2016թ.