ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1046-16.08.2016-ՍՀ-010/0)  Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի վերաբերյալ


 

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2.         Նախագծով սահմանվում են ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, առաջին տեղակալի եւ տեղակալի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` կառավարությանն առընթեր մյուս մարմինների համապատասխան պաշտոնյաների դրույքաչափերին հավասար չափով: Միաժամանակ, նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց ոչ թե տրվում է, այլ կարող է տրվել հավելում: Այսինքն, առաջարկվող փոփոխության համաձայն նշված պաշտոնյաներին հավելում տալը դառնում է ոչ պարտադիր նորմ, այլ հայեցեղական իրավունք: Այս առումով, Նախագծից պարզ չի դառնում, թե ի՞նչ չափանիշներից ելնելով պետք է նշված պաշտոններ զբաղեցնողներին տրվի համապատասխան հավելումը: Ելնելով վերագրյալից, կարծում ենք, որ այս դրույթը առավել հստակեցման կարիք ունի:

3. Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 
  
  
  
  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության սոցիալական փորձաքննության

բաժնի առաջատար մասնագետ`                               Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
  
 

02.09.2016թ.