ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1048-01.09.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.    Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2.    Նախագիծն ուղղված է ֆիզիկական անձանց մասով ցածր արժողություն ունեցող ապրանքների (200 եվրոյին համարժեք դրամը չգերազանցող) մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը եւ դրա համար պահանջվող ծախսերի կրճատմանը, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա գործարար միջավայրի բարելավման վրա:

       Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 
  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի գլխավոր մասնագետ`                                                                    Գ. ՍԱՖԱՐՅԱՆ

14.09.2016թ.