ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ` Կ-1063-20.09.2016-ՍՀ- 010/0) եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-10631-20.09.2016-ՍՀ- 010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական  նախաձեռնության կարգով ներկայացված «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի     Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Փաթեթով առաջարկվում է փրկարարական ծառայողներին արտերկրում բուժման, կեցության եւ ճանապարհածախսի գումարի հատկացման մասով հավասարեցնել զինծառայողներին: Փաթեթի ընդունմամբ կապահովվի մարտական խնդիրներ կատարելիս փրկարարական ծառայողների ստացած վնասվածքի, խեղման կամ ծագած հիվանդության? Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում ծառայողի բուժումն իրականացնել օտարերկրյա պետությունում? պետական միջոցների հաշվին:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: 
  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության սոցիալական փորձաքննության

բաժնի առաջատար մասնագետ?                                                             Ն. ԱՌԱՔԵԼՅԱՆ 
  
 

 05.10.2016թ.