ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1065-20.09.2016-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.    Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2.    Նախագծով առաջարկվում է սահմանել ոգելից եւ ալկոհոլային խմիչքի, ծխախոտի արտադրանքի վաճառքի, հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվությունների համար նախատեսված տեղական տուրքի տարբերակված դրույքաչափեր` ելնելով վճարողների շրջանառության ծավալներից եւ հիմք ընդունելով նրանց զբաղեցրած տարածքը:

       Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ                                                                      Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

26.09.2016թ.