ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1077-29.09.2016-ՏՏ-010/0), «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-10771-29.09.2016-ՏՏ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-10772-29.09.2016-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


 Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Փաթեթով նախատեսվում է տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը համապատասխանեցնել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության 9-րդ գլխում տեղ գտած իրավակարգավորումներին եւ ընդհանուր առմամբ այդ գլխով սահմանված հոդվածների տրամաբանությանը:

Ընդհանուր առմամբ, Փաթեթն ունի հիմնավորվածության եւ մշակվածության պատշաճ մակարդակ եւ կարող է ապահովել դրանով հետապնդվող խնդիրների լուծումը: Նշենք միայն, որ անհրաժեշտ է ուղղել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 92-րդ հոդվածի 1-ին մասում տեղ գտած վրիպակը, մասնավորապես` «Բյուջետային համակարգի մասին» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» բառերով` ճշտելով համապատասխան օրենքի անվանումը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի                                                                                             տնտեսագիտական վարչության պետ`                                          Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

05.10.2016թ.