ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1082-03.10.2016-ԱՄ,ԱՀ,ԳԿ,ԳԲ,ԵԻ,ՄԻ,ՊԱ,ՊԻ,ՍՀ,ՏՏ,ՏՀ,ՖՎ-010/0)

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` նաեւ Նախագիծ) քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությամբ եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաեւ բյուջետային հարաբերությունները կարգավորող մյուս օրենքներով սահմանված պահանջներին:

Նախագծի ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում ձեւավորվել են մի շարք նկատառումներ, որոնցից հիմնականները կայանում են հետեւյալում: 

            1. 2017 թվականին հանրապետության տնտեսությունը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների գծով կանխատեսումները բավականաչափ հուսադրող են: Մասնավորապես, ըստ ՀՀ կառավարության կանխատեսումների, առաջիկա տարում ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 3.2 տոկոս` ընթացիկ տարվա սպասողական 2.4 տոկոսի դիմաց: Համաձայն նույն կանխատեսումների, արդյունաբերությունը կաճի 5.5 տոկոսով, գյուղատնտեսությունը` 4.0 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 2.8 տոկոսով, իսկ շինարարության ոլորտում աճ չի գրանցվի: Հարկ է նշել, որ 2017 թվականին կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշը գերազանցում է նախորդ երկու տարիների ցուցանիշը, եւ այս տեսանկյունից, կարող է որոշակի հիմք հանդիսանալ տնտեսության զարգացման նախադրյալների ձեւավորման համար:

2. Վերջին տարիներին կայուն նվազում է արձանագրվում հանրապետությունում իրականացվող ներդրումների գծով: Մասնավորապես, 2017 թվականին դրանց ծավալը կկազմի ՀՆԱ-ի 19.1 տոկոսը (ընթացիկ տարվա 20.2 տոկոսի եւ 2015 թվականի 20.8 տոկոսի ֆոնին): Կարծում ենք, նման միտումները մեկ անգամ եւս կարեւորում են այդ ուղղությամբ առավել արդյունավետ ծրագրերի իրականացումը, եւ առաջին հերթին` ներդրումային միջավայրի վրա բացասաբար ազդող գործոնների բացահայտման եւ չեզոքացման անհրաժեշտությունը:  

3. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1 տրիլիոն 210.1 մլրդ. դրամի չափով, 2016 թվականի հաստատված 1 տրիլիոն 186.3 մլրդ դրամի եւ 2015 թվականի փաստացի 1 տրիլիոն 131.3 մլրդ դրամի դիմաց: Այլ կերպ ասած, առաջիկա տարվա բյուջետային եկամուտների պլանավորված ծավալը ընթացիկ տարվա հաստատված ցուցանիշին գերազանցում է մոտ 2 տոկոսով կամ 23.8 մլրդ դրամով: Ակնկալվում է, որ 2017 թվականին հարկային բեռի ծանրությունը բնութագրող հիմնական` «հարկային եկամուտներ եւ տուրքեր/ՀՆԱ» ցուցանիշը կկազմի 21.0 տոկոս` ընթացիկ տարվա ծրագրային եւ 2015 թվականի փաստացի ցուցանիշների 20.7 տոկոսի եւ 21.2 տոկոսի դիմաց: Ընդ որում, նախատեսվում է նաեւ, որ 2017 թվականին բյուջետային մուտքերի կազմում ամենամեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը եւ պետական տուրքերը` 1 տրիլիոն 135.0 մլրդ. դրամ` 2016 թվականի համար հաստատված եւ 2015 թվականի փաստացի մուտքերի համապատասխանաբար 1 տրիլիոն 129.0 մլրդ. դրամի եւ 1 տրիլիոն 065.3 մլրդ. դրամի դիմաց: Պաշտոնական դրամաշնորհները եւ այլ եկամուտները կապահովեն տարեկան բյուջետային մուտքերի համապատասխանաբար` 31.0 մլրդ. դրամը եւ 44.1 մլրդ. դրամը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա տարում հարկային բեռի ավելացում չի նախատեսվում, կարծում ենք, որ նման ծավալով բյուջետային եկամուտների ավելացումը, հատկապես արտաքին տնտեսական միջավայրի բացասական միտումների համատեքստում, կարելի է բավարար համարել:  

4. Առաջիկա բյուջետային տարում պետական բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 360.2 մլրդ. դրամ, ինչն ընթացիկ տարվա հաստատված ցուցանիշից պակաս է 16.8 մլրդ. դրամով` պայմանավորված բյուջեի դեֆիցիտի կրճատմամբ: Վերջինս 2017 թվականին պլանավորվում է 150.1 մլրդ. դրամի չափով` ընթացիկ տարվա համար հաստատված 190.7 մլրդ դրամի դիմաց: Ինչ վերաբերում է բյուջետային ծախսերի կառուցվածքին, ապա ծախսերի ամբողջ ծավալի 93%-ը կամ 1 տրիլիոն 264.6 մլրդ. դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, իսկ 7%-ը կամ 95.6 մլրդ. դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին:

5. Համաձայն Նախագծի, հարկային եկամուտները ? պետական տուրքերը 2017 թվականի համար ծրագրվել են 1 տրիլիոն 135.0 մլրդ. դրամի չափով` ընթացիկ տարվա համար հաստատված 1 տրիլիոն 129.0 մլրդ. դրամի եւ 2015 թվականի փաստացի 1 տրիլիոն 065.3 մլրդ դրամի դիմաց: Հարկ է նշել, որ հարկային եկամուտների կառուցվածքում շարունակում են մեծ տեսակարար կշիռ կազմել անուղղակի հարկերը: Մասնավորապես, ԱԱՀ-ին եւ ակցիզային հարկին բաժին է ընկնում 448 մլրդ. դրամ, որը կազմում է հարկային եկամուտների եւ պետական տուրքի ընդհանուր գումարի մոտ 39.5%-ը (տես աղյուսակ 1-ը):    

Աղյուսակ 1.

ՀՀ 2015-2017 թվականների պետական բյուջեների եկամուտների կառուցվածքը

Եկամտատեսակը 
           2015թ. փատացի 
 2016թ. հաստատված 
         2017թ. պլանային 
  
  
 մլրդ դրամ 
 %-ով ընդա-մենի նկատ-մամբ 
 ՀՆԱ-ի նկատ-ամբ (%) 
 մլրդ դրամ 
 %-ով ընդա-մենի նկատ-մամբ 
 ՀՆԱ-ի նկատ-մամբ (%) 
 մլրդ դրամ 
 %-ով ընդա-մենի նկատ-մամբ 
 ՀՆԱ-ի նկատ-մամբ (%) 
  
Ընդամենը, 

որից` 
 1,131.3 
 100.0% 
 22.5% 
 1,186.3 
 100.0% 
 21.8% 
 1,210.1 
 100.0% 
 22.4% 
  
1. Հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր 
 1,065.3 
 94.2% 
 21.2% 
 1,129.0 
 95.2% 
 20.7% 
 1,135.0 
 93.8% 
 21.0% 
  
2.Պաշտոնական դրամա-շնորհներ 
 28.3 
 2.5% 
 0.6% 
 31.5 
 2.7% 
 0.6% 
 31.0 
 2.6% 
 0.6% 
  
3. Այլ եկամուտներ 
 37.7 
 3.3% 
 0.7% 
 25.8 
 2.2% 
 0.5% 
 44.1 
 3.6% 
 0.8% 
 

Ինչպես նկատում ենք աղյուսակ 1-ի տվյալներից, վերջին տարիներին հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցության առումով գրեթե էական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Անշուշտ, տվյալ ցուցանիշի բավականաչափ ցածր մակարդակն էականորեն սահմանափակում է պետության ծախսային պարտավորությունների ընդլայնման հնարավորությունները եւ, այս տեսանկյունից, առաջիկա տարիներին դրա աստիճանական բարձրացումը, կարծում ենք, պետք է դառնա ընդհանուր տնտեսական քաղաքականության հիմնական նպատակներից մեկը: Ընդ որում, այն պետք է իրականացվի ինչպես համախառն ներքին արդյունքի ճյուղային կառուցվածքի բարելավման, այնպես էլ տնտեսության հարկային ներուժի լրաժեք օգտագործման ուղղություններով:

2017 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտների գերակշիռ մասը կապահովվի ավելացված արժեքի հարկից ստացվելիք մուտքերի հաշվին, ինչը կկազմի մոտ 384.4 մլրդ դրամ: Փաստորեն, միայն ավելացված արժեքի հարկից ստացվող մուտքերը կկազմեն ընդհանուր հարկային մուտքերի (ներառյալ պետական տուրքը) 33.8 տոկոսը: Միեւնույն ժամանակ, շահութահարկից եւ եկամտային հարկից ստացվող բյուջետային մուտքերն առաջիկա տարվա համար նախատեսված են համապատասխանաբար` 134.2 մլրդ. դրամի (հարկային մուտքերի 11.8 տոկոսի) եւ 347.2 մլրդ. դրամի (հարկային մուտքերի 30.6 տոկոսի) չափով (տես աղյուսակ 2-ը): 

Աղյուսակ 2.

Հարկային եկամուտներ ծավալը ՀՀ-ում 2005-2016թթ. (մլրդ. դրամ)

  
 2015թ. փաստացի[1] 
 2016թ. հաստատված[2] 
 2017թ. պլանային[3] 
  
Ավելացված արժեքի հարկ (մլրդ դրամ) 
 423.9 
 423.1 
 384.4 
  
Տեսակարար կշիռը հարկային եկամուտների մեջ (տոկոս) 
 39.8 
 37.5 
 33.9 
  
Ակցիզային հարկ

 (մլրդ դրամ) 
 49.0 
 53.2 
 63..6 
  
Տեսակարար կշիռը հարկային եկամուտների մեջ (տոկոս) 
 4.6 
 4.7 
 5.6 
  
Շահութահարկ

(մլրդ դրամ) 
 103.7 
 107.4 
 134.2 
  
Տեսակարար կշիռը հարկային եկամուտների մեջ (տոկոս) 
 9.7 
 9.5 
 11.8 
  
Եկամտային հարկ

(մլրդ դրամ) 
 311.7 
 336.8 
 347.2 
  
Տեսակարար կշիռը հարկային եկամուտների մեջ (տոկոս) 
 29.3 
 29.8 
 30.6 
 

Ընդհանուր առմամբ, ուղղակի եւ անուղղակի հարկերի միջեւ օպտիմալ հարաբերակցության հաստատումը հարկային համակարգի արդյունավետության կարեւոր նախապայմաններից մեկն է հանդիսանում: Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին արձանագրված զարգացումների արդյունքում որոշակիորեն փոխվել է ուղղակի եւ անուղղակի հակեր հարաբերակցությունը՝ ի հօգուտ առաջինի: Սակայն վերլուծությունները ցույց են տալիս, որ դա հիմնականում տեղի է ունեցել եկամտային հարկի ներդրմամբ եւ դրանում որոշակի կառուցվածքային փոփոխությունների իրականացմամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անուղղակի հարկերի գծով փաստացի բեռն ընկնում է վերջնական սպառողների վրա, կարող ենք արձանագրել, որ հանրապետությունում հարկային բեռի հիմնական ծանրությունը կրում են ֆիզիկական անձինք: Մասնավորապես, միայն ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի եւ եկամտային հարկի գծով մուտքերն առաջիկա տարում կկազմեն ընդհանուր հարկային եկամուտների 70 տոկոսը: Կարծում ենք, որ նման փաստը պետք է որոշակի մտահոգությունների առիթ հանդիսանա՝ հատկապես հանրապետության բնակչության սոցիալական ներկայիս վիճակի պայմաններում: 

6. 2017 թվականի պետական բյուջեի նախագծով ծախսերը նախատեսված են 1 տրիլիոն 360.2 մլրդ. դրամի չափով, որը 2016 թվականի պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ նվազել է  16.8  մլրդ. դրամի չափով (տես աղյուսակ 3-ը):

 Աղյուսակ 3.

ՀՀ 2015-2017թթ. պետական բյուջեների ծախսերը (մրդ. դրամ)

Գործառնական դասակարգման խմբերի անվանումները 
 2015[4] 
 2016[5] 
 2017[6] 
  
Ընդամենը ծախսեր, 

այդ թվում՝ 
 1.408.9 
 1.377.0 
 1.360.2 
  
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ 
 281.4 
 264.8 
 276.5 
  
Պաշտպանություն 
 198.5 
 207.3 
 209.7 
  
Հասարակական կարգ, անվտանգություն եւ դատական գործունեություն 
 122.0 
 100.8 
 101.7 
  
Տնտեսական հարաբերություններ 
 109.8 
 113.9 
 92.9 
  
Շրջակա միջավայրի պաշտպանություն 
 5.6 
 4.6 
 8.1 
  
Բնակարանային շինարարություն եւ կոմունալ ծառայություններ 
 39.2 
 28.6 
 13.6 
  
Առողջապահություն 
 86.1 
 88.4 
 85.7 
  
Հանգիստ, մշակույթ եւ կրոն 
 30.4 
 26.7 
 26.0 
  
Կրթություն 
 122.3 
 128.7 
 128.7 
  
Սոցիալական պաշտպանություն 
 383.7 
 405.1 
 408.9 
  
Հիմնական բաժիններին չդասվող պահ. ֆոնդեր 
 29.9 
 8.0 
 8.3 
 

Ինչպես կարելի է նկատել աղյուսակ 3-ի տվյալներից, ընդհանուր առմամբ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով պահպանվել է դեռեւս նախորդ տարիներին ձեւավորված ծախսերի ուղղվածությունը: Մասնավորապես, սոցիալական բնագավառի ծախսերի տեսակարար կշիռը  2017 թվականի պետական բյուջեի ծախսերում կկազմի 45.8 տոկոս, պաշտպանության, ազգային անվտանգության եւ հասարակական կարգի պահպանության համակարգերի ծախսերը` 21.2 տոկոս, տնտեսության ճյուղերի ծախսերը` 8.4 տոկոս, պետական պարտքի սպասարկման ծախսերը` 8.8 տոկոս, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին ցուցաբերվող աջակցությունը` 3.6 տոկոս: Փաստորեն, կարելի է արձանագրել, որ ծախսային քաղաքականության առումով հիմնական ուղղությունները մնալու են նույնը եւ բյուջետային ծախսերի գերակշիռ մասը՝ 67 տոկոսն ուղղվելու է սոցիալական ոլորտի եւ պաշտպանության բնագավառների ֆինանսավորմանը:

7. Նախագծով 2017 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 2.8 տոկոսի չափով եւ կազմում է 150.1 մլրդ. դրամ: Դեֆիցիտի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել արտաքին ու ներքին աղբյուրների հաշվին, որոնք կկազմեն համապատասխանաբար 79.0 մլրդ դրամ եւ 71.1 մլրդ դրամ:

Ինչ վերաբերում է ՀՀ արտաքին պարտքին, պետք է նշել, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել է 4.316 մլն. ԱՄՆ դոլար, 2016 թվականի տարեվերջի դրությամբ նախատեսվում է, որ այն կհասնի մոտ 4.913 մլն. ԱՄՆ դոլարի, իսկ 2017 թվականի համար ծրագրվող ցուցանիշը կազմում է 5.217 մլն. ԱՄՆ դոլար: Փաստորեն, արտաքին պարտքի աճը 2015-2017 թվականների համար կկազմի մոտ 900 մլն. դոլար կամ մոտ 20 տոկոս (տե՛ս աղյուսակ 4-ը):

Աղյուսակ 4. 

ՀՀ պ?տական պարտքը 2015-2017 թթ. (մլն. ԱՄՆ դոլար)[7]

Ցուցանիշներ 
 2015թ 
 2016թ 
 2017թ.  
  
փաստացի 
 սպասողական 
 նախագիծ 
  
Ընդամենը պետական պարտք՝  
 5.077.7 
 5.866.5 
 6.277.0 
  
այդ թվում` 
  
արտաքին պարտք 
 4.316.2 
 4.913.0 
 5.217.0 
  
որից` 
  
Կենտրոնական բանկի պարտք 
 476.3 
 526.5 
 558.0 
  
ներքին պարտք 
 761.5 
 953.5 
 1060.0 
 

Ինչպես երեւում է աղյուսակ 4-ից, 2015-2017 թվական՟նե՟րի տարեվերջի դրությամբ պետական պարտքի գերակշիռ մասը (համապատաս՟խանա՟բար` 85.0%-ը, 83.7% եւ 83.1%-ը) բաժին է ընկնում արտաքին պարտքին: Նման իրավիճակն, ըստ էության, օրինաչափ երեւույթ է դարձել ՀՀ-ի համար` մեկ անգամ եւս ուշադրություն հրավիրելով ֆինանսավորման ներքին աղբյուրների զարգացման եւ ֆինանսական ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդրի արդիականության վրա: 

Չնայած ՀՀ պետական պարտքի մեծությանը, այն գտնվում է միջազգայնորեն ընդունված (կամ ոչ վտանգավոր) պարտքային բեռի տիրույթում եւ համապատասխանում է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջին, ըստ որի. «Պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը:»: 

Ինչ վերաբերում է արտաքին պարտքի սպասարկմանը, ապա այդ նպատակով առաջիկա տարում նախատեսվում է ծախսել 296 մլն. ԱՄՆ դոլար:  
  
 

  
ՀՀ ԱԺ աշխատակազմի                                                                                                   տնտեսագիտական վարչության                                                                              տնտեսական փորձաքննության բաժնի վարիչ`                     Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   

25.10.2016թ.

  
  
 

--------------------------------------------------------------------------------

[1] Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի հաշվետվություն

[2] Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի բացատրագիր

[3] Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագծի բացատրագիր

[4] Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի հաշվետվություն

[5] Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի բացատրագիր

[6] Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագծի բացատրագիր

[7] Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագիծ 
 

  
 


Text box