ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1085-06.10.2016-ՖՎ-010/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-10851-06.10.2016-ՖՎ-010/0), «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-10852-06.10.2016-ՖՎ-010/0), «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-10853-06.10.2016-ՖՎ-010/0), «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-10854-06.10.2016-ՖՎ-010/0), «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-10855-06.10.2016-ՖՎ-010/0), «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-10856-06.10.2016-ՖՎ-010/0), «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-10857-06.10.2016-ՖՎ-010/0), «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-10858-06.10.2016-ՖՎ-010/0), «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-10859-06.10.2016-ՖՎ-010/0), «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-108510-06.10.2016-ՖՎ-010/0), «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-108511-06.10.2016-ՖՎ-010/0), «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-108512-06.10.2016-ՖՎ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ






Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Փաթեթի ներկայացման նպատակն է սահմանել ֆինանսական գործիքների (ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն, սվոփ, ռեպո եւ այն), այդ թվում` ածանցյալ ֆինանսական գործիքների հստակ եւ համապարփակ կարգավորում, որի հետ կապված իրավակարգավորումներ ներկայումս ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն:

Նախագծերը, մասնավորապես, նախատեսում են.

- ածանցյալ ֆինանսական գործիքի սահմանում,

 - ֆինանսական գրավի յուրահատուկ օրենսդրական կարգավորում (սահմանվում է ֆինանսական գործարքներում գրավի առարկա հանդիսացող գույքի՝ դրամական միջոցների եւ արժեթղթերի, գրավի առաջնահերթության իրավունք, ինչպես նաեւ ֆինանսական գրավի իրացման ընթացակարգերի առանձնահատկություններ այն դեպքերի համար, երբ կողմերը քաղաքացիներ չեն,

- ֆինանսական գործարքներով զուտացման համաձայնության կարգավորում` պարտականությունները չկատարելու, հարկային օրենսդրության փոփոխման, իրավական կարգավորման որոշ փոփոխության, սնանկության, ֆորս մաժորի եւ այլ դեպքերում (զուտացում է համարվում այն գործընթացը, երբ կողմերը միմյանց նկատմամբ ունեն պարտավորություններ եւ որոշակի հանգամանքների վրա հասնելու դեպքում կատարվում է այս պարտավորությունների վերջնահաշվարկ),

- ածանցյալ ֆինանսական գործիքների, ինչպես նաեւ այլ ֆինանսական գործիքների պայմանագրերի նկատմամբ օտարերկրյա իրավունքի կիրառման կողմերի իրավունքի հստակ ամրագրում,

- ՀՀ դատարանների կողմից օտարերկրյա արբիտրաժային դատարանների կայացրած հայցի ապահովման մասին որոշումների ճանաչման եւ կատարման հնարավորություն,

- ածանցյալ ֆինանսական գործիքների յուրահատուկ հարկային կարգավորումներ, որոնք արդեն իսկ տեղ են գտել ընդունված հարկային օրենսգրքում եւ այլն:

Ընդհանուր առմամբ, Փաթեթն ունի հիմնավորվածության եւ մշակվածության պատշաճ մակարդակ եւ կարող է ապահովել դրանով հետապնդվող խնդիրների լուծումը: 
  
  
  
  
  
  
  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի                                                                                             տնտեսագիտական վարչության պետ`                                               Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

20.10.2016թ. 
 

-