ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում  կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ` Կ-1100-17.10.2016-ԱՄ-010/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11001-17.10.2016-ԱՄ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական  նախաձեռնության կարգով ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում  կատարելու մասին»  եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի     Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Փաթեթով նախատեսվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված բժշկական օգնության ու սպասարկման որոշ տեսակների` լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս մատուցման հնարավորություն (օրինակ` շտապ եւ անհետաձգելի բուժօգնությունը, պալիատիվ բուժօգնությունը եւ այլն): Փաթեթով առաջարկվող փոփոխությունների արդյունքում կնվազի նաեւ նշված ծառայություններ մատուցելու համար լիցենզիաների ստացման ժամանակ վճարվող պետական տուրքի բեռը: 

Նախագծերի փաթեթը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում եւ կարող է ապահովել դրանով հետապնդվող խնդիրների լուծումը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի գլխավոր մասնագետ`                            Գ. ՍԱՖԱՐՅԱՆ   

04.11.2016թ.