ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1121-16.11.2016-ՏՀ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-11211-16.11.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


 

 ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խ. Քոքոբելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի պահանջներին (բացակայում է գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը):

2. Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման, այդ ոլորտում նոր ընկերությունների ստեղծման, դրանց գործունեության խթանման եւ նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով, որի կապակցությամբ առաջարկվում է երկարացնել ՏՏ ոլորտի համար մի շարք արտոնություններ նախատեսող հավաստագրերի ժամկետները:

3. Նպատակահարմար կլիներ ներկայացված նախագծերի փաթեթում ավելացնել օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթները:  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ                                       Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

05.12.2016թ.