ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1124-30.11.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծով նախատեսվում է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված` մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկը համալրել այնպիսի ընկերությունով` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ով, որի մասնավորեցումը թույլ կտա ներդրումների ներգրավման միջոցով ավելացնել նրա ֆինանսական հոսքերը եւ լրացուցիչ ներդրումներ ներգրավելու միջոցով ապահովել ֆինանսապես առողջ բժշկական կենտրոնի բնականոն գործունեությունը:
Նախագծի ընդունումը կարող է ապահովել դրանով հետապնդվող նպատակների իրականացումը եւ խնդիրների լուծումը, որի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության սոցիալական փորձաքննության բաժնի
առաջատար մասնագետ` Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ
06.12.2016թ.