ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշվեքննիչ պալատի մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1150-17.01.2017-ՖՎ-010/0), «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11501-17.01.2017-ՖՎ-010/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11502-17.01.2017-ՖՎ-010/0),  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11503-17.01.2017-ՖՎ-010/0), «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11504-17.01.2017-ՖՎ-010/0), «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11505-17.01.2017-ՖՎ-010/0) , «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11506-17.01.2017-ՖՎ-010/0), «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11507-17.01.2017-ՖՎ-010/0), «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11508-17.01.2017-ՖՎ-010/0),  «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11509-17.01.2017-ՖՎ-010/0), «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-115010-17.01.2017-ՖՎ-010/0), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-115011-17.01.2017-ՖՎ-010/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-115012-17.01.2017-ՖՎ-010/0), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-115013-17.01.2017-ՖՎ-010/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-115014-17.01.2017-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ 
 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գ. Սահակյանի, Գ. Մինասյանի, Ս. Նիկոյանի, Գ. Մելիքյանի, Խ. Հարությունյանի, Ս. Ավետիսյանի, Ա. Վարդանյանի եւ Լ. Ալեքսանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշվեքննիչ պալատի մասին», «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է`

-  2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում կատարված փոփոխություններով, 

- վերահսկողությունից հաշվեքննության անցում կատարելու նպատակով, 

- աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) ստանդարտներին համահունչ բարձրագույն աուդիտորական մարմին ունենալու նպատակով: 

Փաթեթով առաջարկվում է հստակ սահմանել Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակը, Հաշվեքննիչ պալատի գործունեության սկզբունքները, որոնք բխում են ինչպես նոր Սահմանադրության նորմերից, այնպես էլ INTOSAI հռչակած ստանդարտներից, «արտաքին պետական հաշվեքննություն» հասկացությունը, հաշվեքննության տեսակները եւ ընթացակարգերը, Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ մյուս անդամների ընտրության մեխանիզմներն ու սահմանափակումները եւ այլն: Համաձայն Փաթեթի` Հաշվեքննիչ պալատը գործելու է իր հաստատած գործունեության ծրագրի հիման վրա, ինչը Հաշվեքննիչ պալատի համար ապահովում է առավել անկախ լինելու հնարավորություն։ Գործունեության ծրագիրը պետք է կազմվի Հաշվեքննիչ պալատի կողմից կազմված ռիսկերի գնահատման մեթոդաբանության հիման վրա: Հաշվեքննիչ պալատն Ազգային ժողով պետք է ներկայացնի`

- տարեկան հաղորդում իր գործունեության վերաբերյալ,

- պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություն,

- օրենքով սահմանված դեպքերում` ընթացիկ եզրակացություններ:

Ըստ Փաթեթի` հաշվեքննության սուբյեկտներ են հանդիսանում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորվող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ հիմնարկները: Հաշվեքննիչ պալատն իրավաբանական անձանց մոտ ստուգումներ կատարելու իրավունք կունենա միայն օրենքով սահմանված դեպքերում, ներդրված է քաղաքական զսպվածության սկզբունքը, համաձայն որի Հաշվեքննիչ պալատի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, սահմանվել է աուդիտորի որակավորման պարտադիր պահանջ` ինչպես պալատի անդամների, այնպես էլ հաշվեքննություն իրականացնող ստորաբաժանումների ղեկավարների եւ տեղակալների համար, հստակեցվել է Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի կարգավիճակը, սահմանվել են համապատասխան իրավակարգավորումներ եւ այլն։

Փաթեթն ունի հիմնավորվածության եւ մշակվածության պատշաճ մակարդակ եւ կարող է ապահովել դրանով հետապնդվող խնդիրների լուծումը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի                                                                                             տնտեսագիտական վարչության պետ`                             Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

07.02.2017թ.