ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1164-7.02.2017-ԳԲ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու  մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11641-7.02.2017-ԳԲ-010/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11642-7.02.2017-ԳԲ-010/0), «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11643-7.02.2017-ԳԲ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


 

 Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ  ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում իրականացվող տեսչական բարեփոխումներով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության լուծարման արդյունքում առկա որոշ հարցերի հետ, մասնավորապես` առաջարկվող Նախագծերի փաթեթը կարգավորում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական համարանիշի եւ գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի վկայականի տրամադրման գործառույթներնը պատկան այլ մարմնի փոխանցան հետ կապված հարաբերությունները:

 Նախագծերի փաթեթը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները, իսկ փաթեթում ներառված նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

                                                    

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                         Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ

09.02.2017թ.