ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1192-29.03.2017-ՏՀ-010/0) եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11921-29.03.2017-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի     Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Փաթեթով նախատեսվում է հարկ վճարողին հնարավորություն տալ սեփական դիմումի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու կամ վերադարձնելու համար:

Փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                                          Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   

05.04.2017թ.