ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-29-22.06.2017-ՏՀ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-291-22.06.2017-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-292-22.06.2017-ՏՀ-011/0), «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-293-22.06.2017-ՏՀ-011/0), «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-294-22.06.2017-ՏՀ-011/0), «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-295-22.06.2017-ՏՀ-011/0) եւ «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-296-22.06.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Փաթեթով կարգավորվում են լիցենզավորման բնագավառում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաեւ մաքսային բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզավորման պահանջը հանելու խնդիրները, որի արդյունքում կլուծվեն լիցենզավորման բնագավառում առկա որոշ խնդիրներ, կպարզեցվեն ընթացակարգերը եւ կկրճատվեն տնտեսվարող սուբյեկտների ծախսերը: Մասնավորապես, նախատեսվում է կրճատել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ լիազորություններ` որպես լիցենզավորող մարմին, իսկ վերջինիս վերահապված լիցենզավորման լիազորությունը կիրականացվի նրա կողմից լիազորված համապատասխան պետական կառավարման մարմինը: Բացի այդ, մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց համար վարչարարության պարզեցման նպատակով, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 12-րդ բաժնով սահմանված՝ մաքսային գործին առնչվող գործունեության տեսակների լիցենզավորմանը վերաբերող բոլոր դրույթները:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
Տնտեսագիտական վարչության
տնտեսական փորձաքննության
առաջատար մասնագետ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
26.06.2017թ.