ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-36-26.06.2017-ՏՀ-011/0) վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Ներկայացված Նախագիծը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2016 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը` հնարավորություն տալով նաեւ իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին: Նախագծով նախատեսվում է ներկայացնել հաշվետվություն 2016թ. օրացուցային տարում պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցման, լուծարման եւ սնանկացման գործընթացների, դրանցից պետական եւ համայնքային բյուջե մուտքագրված գումարների վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացնել տեղեկություններ մասնավորեցման օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների, սոցիալական երաշխիքների եւ այլ պարտավորությունների կատարման մասին:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ` Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
06.07.2017թ.