ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-38-26.06.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. նախագծի ներկայացումը պայմանավորված է անշարժ գույքի կադաստրի ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման եւ գործող իրավական ակտերի կատարելագործման անհրաժեշտությամբ: Նախատեսվում է նաեւ, որ Նախագծի ընդունման արդյունքում կկրճատվի անշարժ գույքի գնահատողի որակավորման ընթացակարգի հետ առնչվող ծախսերը, իսկ անշարժ գույքի գնահատողի որակավորում անցած մասնագետներին կտրվի անժամկետ վկայականներ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի

գլխավոր մասնագետ՝                                             Գ. ՆԱԶԱՐՅԱՆ

13.07.2017թ.