ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-46-3.07.2017-ՏՏԳԲ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-461-3.07.2017-ՏՏԳԲ-011/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-462-3.07.2017-ՏՏԳԲ-011/0) եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-463-3.07.2017-ՏՏԳԲ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

 

 ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-46-3.07.2017-ՏՏԳԲ-011/0)  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի  25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տեսչական բարեփոխումներով, ՀՀ գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության լուծարմամբ եւ այդ գործառույթներն այլ պետական մարմին փոխանցելու անհրաժեշտությամբ:

Օրենքի նախագծերի Փաթեթի ընդունման արդյունքում կհստակեցվի տվյալ բնագավառում ՀՀ օրենսդրական դաշտը, կապահովվի գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման եւ դրա նկատմամբ վերահսկողության գործառույթների հետագա իրականացումը:

Նախագծերի Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի

գլխավոր մասնագետ՝                                                Գ. ՆԱԶԱՐՅԱՆ               

14.07.2017թ.