ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-56-7.07.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է թույլատրել, որպեսզի ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի եւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող` բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող անձանց կենսաթոշակի վճարումը նույնպես կատարվի լիազորագրով, իսկ կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:
Նախագիծը կարող է լուծել առաջադրվող խնդիրը, որի կապակցությամբ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության
բաժնի առաջատար
մասնագետ` Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ13.07.2017թ.