ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-63-11.07.2017-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված բնապահպանական կոնվեցիաներին եւ էկոկրթության հարցերի շուրջ իրականացվող միջազգային ծրագրերին «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքի համապատասխանեցման անհրաժեշտությամբ: Միաժամանակ, Նախագծի ընդունմամբ կկատարելագործվի բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը, որն էլ, իր հերթին, կնպաստի բնապահպանական կրթության դերի եւ որակական ցուցանիշների բարելավմանը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություներ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի

Տնտեսագիտական վարչության

տնտեսական փորձաքննության

առաջատար մասնագետ`                                       Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14.07.2017թ.