ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-65-11.07.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի ընդունումը պայմանավորված է կրթական եւ երեխաների խնամքի հաստատություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների եւ նորմերի պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության եւ հայտնաբերված խախտումների մասով վարչական պատասխանատվության ենթարկելու բացը լրացնելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների եւ նորմերի պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության եւ իրավախախտումների կանխարգելման արդյունավետության բարձրացում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի

գլխավոր մասնագետ՝                                                              Գ. ՆԱԶԱՐՅԱՆ

20.07.2017թ.