ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում  կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-66-11.07.2017-ԳԿ-011/0) եւ «Պետական տուրքի   մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-661-11.07.2017-ԳԿ-011/0)  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում  կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի  25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության մշակույթի ոլորտի օրենսդրության համապատասխանեցումը ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությանը, մասնավորապես` Փաթեթի ընդունմամբ կկարգավորվի Հայաստանի Հանրապետությունից մշակութային նշանակության առարկաների ազատ արտահանման ընթացակարգը: Նախագիծը կարող է լուծել առաջադրվող խնդիրը, որի կապակցությամբ  դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                     Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ

18.07.2017թ.